«Ռոման» բանակցություններ է սկսելու «Չելսիի» հետ Դավիդե Ձապակոստայի վարձակալությունը երկարաձգելու հարցով։ Ձապակոստան «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը ու պայմանագրի համաձայն՝ հռոմեական ակումբում վարձակալությամբ անցկացնելու է մեկ տարի։ Ներկա պահին «Ռոման» ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել Ձապակոստաի վարձակալությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Ձապակոստան ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել։ Մնացած խաղերը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։
Нет комментариев