Свернуть поиск
добавлена 22 марта 2020 в 22:38
Վիլիանը խնդրել է ակումբին թույլատրել իրեն գնալ Բրազիլիա։ Վիլիանի կինն ու երկու դուստրերը գնացել էին Բրազիլիա՝ կարանտինն այնտեղ անցկացնելու։ Վիլիանը չի կարողանում միանալ իր ընտանիքին, քանի որ «Չելսիում» թույլ չեն տալիս հեռանալ Բրազիլիա։ Չելսին կարծում է, որ հեռանալուց հետո հնարավոր է խնդիրներ առաջանան վերադառնալու հետ կապված կարանտինի պատճառով։
- Класс!4
добавлена 22 марта 2020 в 22:32
Ջոն Թերին գովաբանել է Ջեյդոն Սանչոյի խաղը: «Սանչոն աշխարհի լավագույն երիտասարդ խաղացողներից մեկն է: Կարծում եմ, որ նա կհամապատասխաներ «Չելսիին»: Այնուամենայնիվ, ես ուզում եմ նշել նաև Գիլմորի, Աբրահամի, Ջեյմսի և Մաունտի առաջընթացը: Հիանալի է, որ «Չելսին» սկսել է վստահել երիտասարդ ֆուտբոլիստներին: Այս մրցաշրջանում շատ դրական բաներ կան»
- Класс!3
добавлена 19 марта 2020 в 19:43
«Ռոման» բանակցություններ է սկսելու «Չելսիի» հետ Դավիդե Ձապակոստայի վարձակալությունը երկարաձգելու հարցով։ Ձապակոստան «Ռոմա» է տեղափոխվել 2019 թվականի ամռանը ու պայմանագրի համաձայն՝ հռոմեական ակումբում վարձակալությամբ անցկացնելու է մեկ տարի։ Ներկա պահին «Ռոման» ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել Ձապակոստաի վարձակալությունը։ Ընթացիկ մրցաշրջանում Ձապակոստան ընդամենը մեկ հանդիպման է մասնակցել։ Մնացած խաղերը նա բաց է թողել վնասվածքի պատճառով։
- Класс!1
добавлена 19 марта 2020 в 19:29
Ֆիլիպե Կոուտինյոն, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Բավարիայի» կազմում, կարիերան կարող է շարունակել «Չելսիում»։ Չելսին արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ իմանալու համար վարձակալության պայմաններն ու մեկ մրցաշրջան անց ֆուտբոլիստին գնելու հավանականությունը։ Բացի դրանից «Չելսին» կապվել է նաև Կոուտինյոյի հետ՝ իմանալու, թե ինչպես է բրազիլացին վերաբերվում ԱՊԼ վերադառնալուն։
добавлена 19 марта 2020 в 19:27
Ռոման Աբրամովիչը Լոնդոնում աշխատող բժիշկներին անվճար համարներ է տրամադրել «Միլենիում» հյուրանոցում, որը գտնվում է «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտի տարածում: NHS հիվանդանոցի աշխատակիցները կկարողանան անվճար օգտվել հյուրանոցից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Շնորհիվ սրա բժիշկները որոնք անկանոն գրաֆիկով են աշխատում կորոնավիրուսի պատճառով, ստիպված չեն լինի երկար ճանապարհ անցնել տուն հասնելու և վերադառնալու համար: Բժիշկների կողմից օգտագործվելիք համարների քանակը կախված կլինի պահանջարկից, բայց «Միլենիումի» բոլոր սենյակներն էլ կարող են տրամադրվել բուժաշխատողներին:
добавлена 19 марта 2020 в 19:24
Ֆրենկ Լեմպարդը խոսել է մրցաշրջանի դադարի, ինչպես նաև Կալում Հադսոն-Օդոիի վերականգնման մասին, ով վարակվել էր կորոնավիրուսով։ «Կալումի մոտ ամեն բան կարգին է։ Նա գրեթե ապաքինվել է, ու մենք շատ ուրախ ենք նման նորության համար։ Ես շատ լավ տեղյակ եմ, որ ոչ բոլորը կարող են ապաքինվել այս վիրուսից։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում բոլոր ֆուտբոլիստներին և ոչ միայն պատասխանատվություն ունենալ այս շրջանում սեփական և ուրիշների առողջության համար։ Իհարկե, մենք մինչև հիմա չգիտենք, թե երբ կվերսկսվեն խաղերը։ Բայց ներկա պահին դա այն չէ, ինչի համար պետք է անհանգստանալ։ Մենք բոլորս կարոտում ենք ֆուտբոլը, բայց հիմա ամենակարևորը առողջությունն է։ Մենք պետք է պատասխանատու ձևով մեզ պահենք այս շրջանում։ Վստահ եմ, որ ես
- Класс!2
добавлена 19 марта 2020 в 19:20
- Класс!3
добавлена 17 марта 2020 в 11:03
- Класс!3
добавлена 17 марта 2020 в 11:01
Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է զվարճալի պատմությամբ, որը պատահել է նրա հետ «Չելսիում» 2018 թվականին: «Ես հաճախ մնում էի մարզումից հետո: Ես միշտ փոքր խաղադրույքներ եմ կատարել դարպասապահների հետ` մարզումներն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Եվ մի անգամ ես շատ վստահ էի իմ ուժերն և սխալվեցի: Կաբալերոյի հետ ես վիճեցի, որ եթե նա ետ մղի իմ հարվածը, ապա ես նրան կնվիրեմ Range Rover: Դժբախտաբար ինձ համար նա բռնեց այդ հարվածը, և ես ստիպված էի վճարել պարտքը: Գնացի հին մեքենաների շուկա և այնտեղ գտա կոտրված Range Rover, որը չի կարող օգտագործվել, և այն գնել եմ 950 ֆունտով։ Մնացածը կարող եք տեսնել տեսանյութում»
- Класс!5
добавлена 17 марта 2020 в 10:57
- Класс!2
добавлена 13 марта 2020 в 13:54
- Класс!3
добавлена 13 марта 2020 в 11:07
Կալում Հադսոն-Օդոյին վարակվել է կորոնավիրուսով «Չելսիի» անձնակազմը, որը վերջերս ֆուտբոլիստների հետ թեստ էր անցկացրել, հիմա կինքնամեկուսացվի: Սպասվում է, որ այն մարդիկ, ովքեր Կալումի հետ շփում են ունեցել, մոտ օրերս կվերադառնան աշխատանքի: Մարզումային կենտրոնի որոշակի հատված փակ կլինի: Մարտի 9-ին Կալումի մոտ գրիպի նախանշաններ են ի հայտ եկել, և այդ ժամանակից ի վեր չի մասնակցել մարզումներին` անվտանգության նկատառումներից ելնելով: Մարտի 12-ին COVID-19-ի նրա թեստի պատասխանը դրական է եղել: Չնայած սրան, ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և հույս ունի հնարավորինս շուտ վերադառնալ մարզումներին: «Մենք Կալումին շուտափույթ ապաքինում ենք մաղթում և անհամբերությամբ ենք սպասում նրան նորից մեր ակումբում տեսնելուն»
- Класс!1
добавлена 11 марта 2020 в 21:56
- Класс!3
загрузка
Показать ещёДополнительная колонка
Правая колонка