Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Նրանք թռչում են, երկնքում նշնաններ են ցույց տալիս, երկնքից են գալիս ու երկնքում էլ պատերազմում են։
Եփս. 6:12: "Մեր պատերազմը մարմնի ու արյան դեմ չէ, այլ իշխանությունների ու պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների(դևերի) դեմ։"
Երկնքի տակ գտնվող չար ոգիները` դևերն են, որոնք գործում են հիմնականում օդային տարածքում։
Քիչ ժամանակ առաջ, ամբողջ աշխարհով մեկ սկսեցին երկնքում երևալ նշաններ, լույսեր, թռչող անհայտ սարքեր։ Հազարավոր մարդիկ վկայում են, որ կոնտակտի մեջ են մտել երկնքից իջած այլմոլորակայինների հետ։ ԱՄՆ֊ում հատուկ կառույց կա, որը հենց այդ ամենով է զբաղվում և վկայում, որ այդ ամենը իրական է։ Շատ մարդիկ վկայում են, որ տեսել են, թե ինչպես են այդ այլմոլորակակինները իրենց հետ երեխաների տարել կամ` մեծահսակաների։
Ուղիղ ասենք` առանց երկարացնելու.
Այս ամենը դիվային հնարքներ են, որով նախապատարստվում է նեռի գալուստը։ Մարդիկ տարվում են ֆանտաստիկ գրքերով և հոլիվուդյան ֆիլմերով և հետո, երբ չափից շատ ցանկանում են այդ ամենը ապրել իրական կյանքում, սատանան այդ հնարավորությունը տալիս է նրանց։ Սրբերի վարքերից, Հայրերի պատմած պատմություններից, մենք գիտենք, որ դևերը մարդկանց տեղից֊տեղ են տեղափոխել, երկինք են բարձրացրել կամ իբրև թե այլ աշխարհ տարել, սակայն վերջում գետնով են զարկել և սպանել, կամ էլ` տանջել ու կախարդել։ Այժմ, մարդկությունը տարված է հրաշքներով և նշաններ է փնտրում։ Անգամ քրիստոնյաների մեջ կա այդ ամենը, քանզի շատ քրիստոնյաներ սկսում են տեսիլքներ ու հրաշքներ փնտրել և ընկնելով պատրանքի մեջ, դևերին տեսնում են` հրեշտակների, այլմոլորակայինների, սրբերի ու անգամ Տեր Հիսուս Քրիստոսի տեսքով։ Այսպես, մարդկությունն ինքն է դուռ բացել սատանյական մոլորությունների առջև։ Հետագայում բացառված չէ, որ երկնքում մեծ նշաններ ու հրաշքներ լինեն, քանզի դևերի տիրույթը օդային տարածքն է, ինչպես որ Սուրբ Պետրոսն է ասում։ Ինքը` նեռը և նրա կարապետները, մեծ նշաններ են ցույց տալու երկնքում.
Հտն. 13:13-14: "Եվ բազում նշաններ էր կատարում. մարդկանց աչքի առաջ երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա, մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրվել էին նրան՝ գազանի առաջ կատարելու համար։
Մտթ. 24:24: "որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։"
Ահա մարդիկ հեռանում են Ուղղափառ կյանքից և հավատքից և տեղ տալիս` գնոստիցիզմին, ֆանտաստիկային, բողոքականությանը, կախարդությանը, արևելեյան կրոններին, ինքնակամությանը և այն ամենին, ինրը դուռ է բացում` կեղծ հրաշքների և այլ մոլորությունների առջև։ Հետագայում մարդիկ կտեանեն նաև "թռչող հերոսների" և "բարի դևերի", քանզի շատ֊շատերը կշեղվեն ճշմարտության ճանապարհից և կհետևեն մոլորեցնողների, ինչպես որ հիմա են հետևում։
Բ Տմթ. 4:3-4: "Որովհետև կգա ժամանակ, երբ ականջ չեն դնի առողջ վարդապետությանը, այլ իրենց սեփական ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։"

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев