Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Հենրի Ֆորդը հիմք դրեց մասսակայան արտադրությանը, որից հետո սկսվեց բումը։ Այդ տարիներին բիզնեսները ձգտում էին միավորել ողջ պրոցեսը մի հարկի տակ՝ հումքի արդյունահանումը, պահեստամասերի արտադրությունը, պահեստավորումը, մեքենաների արտադրությունն ու վաճառքը։ Դա թույլ էր տալիս խնայել ծախսերը, ապահովել մատակարարումն ու ստանալ մրցակցային առավելություն։
Այդ թրենդը մեծ հոլդինգների ստեղծման հիմք էր դարձել։
Օրինակ՝ General Motors-ի կառույցներում ընդհանուր աշխատում էր շուրջ 750,000 մարդ։ Այս թիվը հասկանալու համար պատկերացրեք, որ ողջ Երևանի բնակչությունը, բացառությամբ Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիայի, աշխատում է մի տեղ։ Այս մոդելը տալիս էր խելագար մրցակցային առավելություն ու ինչքան հնարավոր է մեծ քանակությամբ կառույցներ էր իր մեջ ներգրավում։
Սակայն ճապոնացիներն ամբողջությամբ փոխում են արտադրական մոտեցումները, որը կոչվում է Toyota Production system: Բիզնեսի էֆեկտիվությունը բարձրացնելու համար նրանք բաժանում են ողջ բիզնեսը մանր մասերի և տալիս աութսորս, բայց մի պահանջով, որ ամեն մի դետալ պիտի տեղում լինի ճիշտ ժամանակին։ Պրոցեսը կոչվում է jit - just in time: Բոլոր պրոցեսները տալով ուրիշներին՝ Toyota-ն կենտրոնանում է իր իսկ հիմնական գործառույթի վրա՝իդեալական մեքենաների արտադրության։
Այսպիսով Toyota-ն լրիվ այլ մոդելով է կառուցում բիզնեսը, որը ցույց է տալիս իր ուժը 80-ականների վերջին։ 65 հազար աշխատող ունեցող Toyota-ն կարողանում է ձեռնոց նետել ու առաջ անցնել 750 հազար աշխատակից ունեցող General Motors-ից։
Ամերիկացիները, զգալով, որ հողն իրենց ոտքերի տակից փախչում է, որոշում են կիրառել Toyota-ի մոդելը՝ աութսորսինգի տալով բոլոր պրոցեսները։ Իրականում աութսորսինգը նորություն չէր, սակայն լայն կիրառում գտավ Toyota-ի մոտեցումից հետո, քանի որ արդարացնում էր իրեն։
Սկզբում աութսորս է արվում հումքի արտադրությունն ու դետալները, հետո մարկետինգը, իրավաբանական ու հաշվապահական ծառայությունները, հետո արդեն լոգիստիկան։ Ընդամենը մեկ արդյունավետ օրինակ և աութսորսինգը լայն թափ է հավաքում աշխարհում, որը նկատում ենք անգամ մեր օրերում։
#Աութսորսինգ #Toyota

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев