Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն «Գրեմիոյի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով։«Մենք բավականին լուրջ պայքար մղեցինք այս տիտղոսին արժանանալու համար։ Շատ լավ խաղ անցկացրինք, ու պետք է շնորհավորենք մեր բոլոր խաղացողներին, քանի որ ի դեմս «Գրեմիոյի» հիանալի թիմի դեմ էինք խաղում, որին ես շատ լավ գիտեմ դեռևս Բրազիլիայից։ Երբ գալիս էի «Ռեալ», չէի էլ պատկերացնում, որ այսքան շատ տիտղոսներ կնվաճեմ, բայց ես երազում էի այդ մասին, հենց այդ պատճառով էլ ինձ համար մեծ պատիվ է այս թիմի մի մասը լինելը»։«Մենք հիասքանչ տարի անցկացրինք, ու մեր թիմում երջանիկ մթնոլորտ է տիրում։ Մենք ցանկանում ենք շարունակել պատմություն կերտել ու վայելել այս թիմը, քանի որ մենք անհավանական կազմ ունենք։ Սա երիտասարդ, բայց փորձառու թիմ է, որում խաղում է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Պետք է շարունակենք հաճույք ստանալ մեր խաղից»։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев