Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
ԶԻԴԱՆ. «ՊԵՏՔ Է ՎԱՅԵԼԵԼ ԱՅՍ ՊԱՀԸ»
«Գրեմիոյի» դեմ հաղթական խաղից հետո Զինեդին Զիդանը պատասխանել է լրագրողների հարցերին։«Բոլոր մադրիդիստների ու այս ակումբը սիրող մարդկանց համար հիանալի պահ է։ Մենք հիանալի պահեր ենք ապրում։ Պետք է վայելենք այսօրվա օրը։ Թիմը հավասարակշռված է խաղում, ու պետք է գոհ լինենք դրանից։ Տուն ենք գնում հանգստանալու ու ուշադրությունը Կլասիկոյի վրա կենտրոնացնելու ցանկությամբ»։«Մենք հենց ամենասկզբից լավ խաղացինք, բարձր ինտենսիվությամբ։ Լավ մտանք խաղի մեջ, պաշտպանությունում կար բալանս, ու լավ էինք վերահսկելու գնդակ։ Երբ մեր ֆուտբոլիստներն այդպես են խաղում, մրցակցի համար շատ դժվար է լինում։ Մենք հիասքանչ խաղացինք, ու ես գոհ եմ, որ նվաճեցինք տիտղոսը»։6 գավաթ նվաճելու հնարավորության մասին.«Մենք երազում ենք այդ մասին։ Այս տարի նվաճեցինք հինգ գավաթ ու շարունակելու ենք պայքարել ցուցանիշը բարելավելու համար։ Հիմա մենք պետք է վայելենք պահը, հանգստանանք ու մտածենք մրցաշրջանի հետագա ընթացքի մասին։ Իսկապես ֆանտաստիկ պահ է»։«Այս մրցաշրջանում մեր ցուցանիշները լավն են։ Երկու սուպերգավաթներից հետո հերթական տիտղոսը նվաճեցինք։ Մենք պարտավոր էինք հաղթել այս մրցաշարում ու արեցինք դա՝ ցուցադրելով հիանալի ֆուտբոլ։ Մրցաշրջանի ընթացքում միշտ էլ լինում են խաղեր, որոնք բարդ են դասավորվում, բայց դա սպասելի է։ Այս մրցաշրջանի հինգ ամիսների ընթացքում մենք լավ արդյունքների ենք հասել»։«Ռեալի» հետ իր 8 տիտղոսների մասին.«Ես ուրախ եմ այդ կապակցությամբ, քանի որ ամեն մի տիտղոս կարևոր է։ Եթե ես ընտրելու լինեի միայն մեկը, ապա Լա լիգայում հաղթելն ամենաբարդն էր։ Ես ուրախ եմ բոլոր տիտղոսների համար, բայց Լա լիգան յուրահատուկ էր»։Ռոնալդուի պայմանագիրը երկարաձգելու մասին.«Իհարկե, ես կուզեմ հնարավորինս շուտ երկարաձգել այն։ Մեզ համար շատ կարևոր է, որ նա մնա այստեղ մինչև իր կարիերայի ավարտը։ Նա այստեղ իր ակումբում է, իր տանը։ Կարիք չկա կրկնելու, թե ինչերի է նա հասել ու ինչերի է դեռ հասնելու։ Հուսով եմ, որ նա այստեղ կմնա մինչև իր կարիերայի ավարտը»։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев