Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
✨ Երբ աստղը շողա ծառի գագաթին, հիշի՛ր մեծ աստղը Բեթղեհեմի, որ ցույց էր տալիս Փրկության ուղին։
🎄Երբ ծառից կախես գնդերը կարմիր, գունդ-գունդ արյունը Քրիստոսի հիշի՛ր, որ վար էր հորդում փրկության Խաչից` ի գին քո կյանքի։
👑 Երբ շեմքդ զարդարես պսակով ծաղկյալ, հիշի՛ր չարչարանքի պսակը փշե, որով թագադրվեց Արքան գթության։
👼 Երբ հրեշտակ կախես տանդ անկյունում, հիշի՛ր զվարթուններին, որ ավետեցին սկիզբը Փրկության և «Փառքն ի բարձունս»։
🎁 Երբ նվերներդ բաշխես բոլորին, հիշի՛ր մոգերին, որ Արևելքից ընծաներ բերին` երկրպագելով Նորածին Փրկչին։
💝 Ու երբ որ ուրախ գոչես ամենքին` «Շնորհավոր լինի...», հիշի՛ր ՇՆՈՐՀԸ այն, որ Սուրբ Ծնունդով շնորհվեց ամենքին` ինձ, քեզ, աշխարհին։
<<Սարկաւագագիրք>>

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев