Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
նա պիտի կոչուի Մեծ խորհրդի հրեշտակ, Սքանչելի խորհրդակից, Աստուած հզօր, Իշխան, Հայր հանդերձեալ աշխարհի։
Գիշեր-ցերեկ քեզ օրհնութիւն պիտի մատուցեմ,ու յաւիտեանս յաւիտենից պիտի գովաբանեմ անունը քո։
Մեծ է Տէրն ու անչափ օրհնեալ, եւ նրա մեծութիւնը սահման չունի։
Սերնդից սերունդ պիտի գովեն գործերը քո,եւ պիտի պատմեն զօրութիւնները քո։
Քո սուրբ փառքի մեծ վայելչութեան մասին պիտի խօսեն,եւ քո հրաշագործութիւնները պիտի պատմեն։
Քո ահաւոր զօրութիւնը պիտի նկարագրեն,եւ քո մեծութիւնը պատմեն։
Քո մեծ բարութեան յիշատակը պիտի աւետեն,եւ պիտի ցնծան քո արդարութեամբ։
Գթասիրտ եւ ողորմած է Տէրը, համբերատար եւ ողորմաշատ։
Տէրը քաղցր է բոլորի հանդէպ,եւ նրա գթութիւնը տարածւում է նրա բոլոր արարածների վրայ։
Քո բոլոր գործերը, Տէ՛ր, քեզ գոհութիւն պիտի մատուցեն, եւ քո սրբերը պիտի օրհնեն քեզ։
Քո արքայական փառքի մասին պիտի խօսեն,եւ քո զօրութիւնները պիտի պատմեն,
որ մարդկանց որդիները ճանաչեն զօրութիւնները քո,եւ մեծ վայելչութիւնը արքայական քո փառքի։
Քո արքայութիւնը ողջ յաւիտենութեան արքայութիւնն է,եւ քո տէրութիւնը՝ սերնդից սերունդ։ նուն. Հաւատարիմ է Տէրն իր բոլոր խօսքերում,եւ արդար է նա իր բոլոր գործերում։
Տէրն ամուր է պահում բոլոր սայթաքողներին,եւ ոտքի կանգնեցնում բոլոր գլորուածներին։
Բոլորի աչքերը քեզ վրայ են յառած յուսով, եւ դու ես տալիս նրանց կերակուրը ժամանակին. տալիս ես դու նրանց, եւ սնւում են նրանք։
Բացում ես ձեռքը քո,եւ քո քաղցր կամքով յագեցնում ես բոլորին։
Արդար է Տէրն իր բոլոր ճանապարհներին,եւ սուրբ է նա իր բոլոր գործերում։
Տէրը մօտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են իրեն ճշմարտապէս։
Իրենից ակնածողների կամքը կատարում է Տէրը, լսում է նրանց աղօթքն ու փրկում նրանց։
Տէրը պահպանում է բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն, եւ Տէրը կործանում է բոլոր մեղաւորներին։
Բերանս Տիրոջ օրհնութիւնը պիտի խօսի. ամէն կենդանի էակ պիտի օրհնի սուրբ անունը նրա յաւիտեան եւ յաւիտեանս յաւիտենից։ Սաղմոս 144 Աստվածաշունչ Ամեն ❤️✝️🇦🇲🙏

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 1