Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
ԱՌԱԿՆԵՐ 15:29 Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը։ Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան։
Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք, միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք։
նա է մեր Տէր Աստուածը, նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են։
Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը, պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ,
Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ, օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը։
Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները,
քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր.
ազգերի բոլոր աստուածները կուռքեր են, իսկ Աստուած երկինքն է արարչագործել»։
Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ, զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին։
Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը, փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն.
թող ամբողջ երկիրը վախենայ նրանից, թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի։ Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ, թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց։
Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա, եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը։
Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը եւ պարծենանք քո օրհնութիւններով»։
Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից, եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն։ Եւ նրանք օրհնաբանեցին Տիրոջը։ Ա Մնացորդաց 16 Աստվածաշունչ Ամեն ❤️🇦🇲🇦🇲🇦🇲❤️✝️✝️✝️🙏🙏🙏

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3