Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Իմաստունը իր իմաստութիւնովը չ'պարծենայ, եւ զօրաւորը իր զօրութիւնովը չ'պարծենայ, հարուստը իր հարստութիւնովը չ'պարծենայ. Այլ սորանով պարծենայ, ով որ պարծենում է, թէ հասկանում եւ ճանաչում է ինձ, որ ես եմ Տէրը, որ երկրի վերայ ողորմութիւն, իրաւունք եւ արդարութիւն եմ անում, որ ես սորանց եմ հաւանում, ասում է Տէրը։ Երեմիա 9 Ամեն ❤🙏
Նորանք ամեն առաւօտ նորանոր են. մեծ է քո հաւատարմութիւնը։
Իմ բաժինը Տէրն է, ասեց իմ հոգին, սորա համար նորան եմ յուսալու։
Բարի է Տէրը իրան յուսացողներին՝ այն անձին որ նորան որոնում է։
Լաւ է յուսալ եւ սպասել լռութիւնով Տիրոջ փրկութեանը։ Որովհետեւ Տէրը չի մերժիլ յաւիտեան։
Այլ թէեւ ցաւեցնէ էլ, դարձեալ կը գթայ իր ողորմութիւնների շատութեան չափ։
Որովհետեւ նա 'ի սրտէ չէ նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։ Քննենք մեր ճանապարհները եւ փորձենք, եւ ետ դառնանք Տիրոջը։
Բարձրացնենք մեր սրտերը մեր ձեռքերի հետ դէպի երկնքում լինող Աստուածը։ Երեմիայի Ողբերը 3 Աստվածաշունչ Ամեն ❤🙏

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 5