Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Ով, նենգ, խաբեբա աշխարհ մարդկության
Բառերիս կավից խորան եմ կերտում
Քեզնից փախուստի՝ լռին ճգնարան:
Ես հոգնել եմ քո անդադար դավից,
Բաց թող ինձ գնամ ոստայն բռնության,
Բավ է՝ինչ մաշվեմ աշխարհիկ ցավից,
Սիրտս չունի էլ ուժ համբերության:
Տվածդ բերդերը ինձ համար բանտ են,
Ոսկե շղթաներդ ծանր կապանքներ,
Թող՝ իմ տաղերով հյուսեմ ապավեն
Ուր չկա կեղծիք ու սին խոստումներ:
Թող՝ անցնեմ անդին քո սև պատերից,
Սուրբ լռության մեջ խորհեմ,արարեմ,
Կուռ թևեր հյուսեմ լուսե բառերից...
Ճախրանքում հոգուս հանգրվան փնտրեմ:
Թող լռի հավետ աղմուկն ականջիս,
Կորչի՝ առորյա խելագար վազքը,
Ես հեռանում եմ, անծիր է ուղիս,
Ազատությունն է սրտիս բաղձանքը:
Իմ ամեն մի բառ՝ կանչ է փրկության,
Ամեն մի տողս՝ անդունդից թռիչք ,
Աննվաճ գնում եմ քնարերգության
Թիկունքում թողնելով կեղծիք ու չարիք:
Բացիր կեղեքող ճանկերդ գոցած,
Ուզում եմ գնալ ես՝ անհայտ մի տեղ,
Ուր չկան սուտ ու դիմակներ հագած,
Ուր ցավը չունի այսքան կոշտ կեղեղ:
Թող ճեղքեմ հորիզոնն սրտակեզ ստի,
Ելնեմ՝ այս կյանքի ճնշող ջրբանդից,
Սուզվեմ հանգերի ծովը ծփալի,
Սեր երկնեմ մտքիս շենշող ակունքից:
Հոգնել եմ նախանձի, ոխակալության
Հոգի հոշոտող անողորմ զարկից,
Ես գիրկն եմ տենչում կույս խաղաղության,
Փախչել անդարձ քո ունայն աղմուկից:
Բաց թող ինձ աշխարհ անարդարության,
Քո սին խաղերը խորթ են իմ սրտին,
Թող՝ անցնեմ գիրկը հաշտ անդորրության,
Թող կողքով անցնի ինձ ցավիդ քամին:
Թող լռությունը դառնա ինձ ընկեր,
Եվ աստղերն հուշեն իմ մտքի ճամփան,
Անցնեմ, ուր չկան ծվատող ճանկեր,
Ուր օրհնանք է շրշում հովը սիրաբան:
Ես թողնում եմ քեզ գահովդ ոսկեզարդ,
Քո կեղծ հույսերով ու սին փառքերով,
Գնում եմ գտնելու իմ հեռուն անդարդ
Լի արդարությամբ ու մաքուր սիրով:
Թող՝ ես հեռանամ քո բեմերից կեղծ,
Գարշ հայելուդ մեջ էլ հուշ չթողնեմ,
Ձուլվեմ խավարի անհունին անեղծ
Որ ցավերդ ինձ էլ չճանաչեն:
Թող կոտրեմ ամենայն շղթաներդ հին,
Բերդ կառուցեմ ես՝իմ տողերից վառ,
Առօրյա դավերդ , թող մնան անդին
Էլ չթափանցեն սիրտս սիրատար:
Թող՝ լքեմ ճամփեքդ փշոտ, չարարար
Ուր ամեն քայլում թակարդ է թաքուն,
Ուր մարդուդ հոգին դարձել է բիրտ քար
Էլ չունի գութ ու վշտակցություն:
Թողնեմ՝ կարգերդ ժանտ ու անարդար,
Ես հոգնել եմ քո նենգ օրենքներից,
Ուր ամեն բարձր ու սուրբ գաղափար
Ցած է գլորվում սուտ բարձունքներից:
Ուզում եմ ելնել,ազատ շունչ քաշել,
Խոսքով ու գրով շինել ինձ պատվար,
Իմ սեփական լույսն ու աշխարհը կերտել,
Քայլել համընթաց մտքիս լուսարար:
Արտավան Ս

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев