Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Եղել է, որ սպասել եմ ծննդյանս տոնին, անհամբեր սպասել եմ սեպտեմբերի 1-ին ու ամառային արձակուրդներին...
Սրտի թրթիռով սպասել եմ, թե երբ են իմ սիրելի ֆիլմի հերոսները հաշտվելու...
Մենք միշտ սպասում ենք...Շոգ ամռանը անձրեւ ենք սպասում, ցուրտ ձմռանը մի կտոր արեւ...
Մենք սպասում ենք մեր սիրելիներին, սպասում նրանց, առանց ում մեր կյանքը ոչինչ չարժե...երբեմն սպասումի մեկ րոպեն հավերժությունն է, երբեմն հավերժությունն էլ հերիք չէ սպասելու համար...Մենք սպասում ենք, իմանալով, որ չեն գալու, չեն զանգելու...Մենք սպասում ենք առանց պատկերացնելու, որ աշխարհում մի տեղ, մի սենյակում մեկը սպասում է մեզ, կարոտում ու վայրկյաններն է հաշվում...
Մենք չգիտենք, որ մեզ սպասողները մեզ կենդանի պահող լույսի շողեր են. մարդիկ, ում համար մեր ներկայությունը բավական է կյանքը սիրելու համար, նրանք մարդիկ են, ում մենք հազվադեպ ենք գնահատում, եւ այդ լույսի շողերը դանդաղ մարում են մեր անտարբերությունից...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев