Մեծ լարվածություն՝ «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ու Բարտոմեուի միջև #barca
«Բարսելոնայում» լավագույն մթնոլորտը չի տիրում, և դրա պատճառը Նեյմարն է:
Կատալոնիայում արդեն կորցնում են իրենց համբերությունը, քանի որ բրազիլացին չի գալիս: ՊՍԺ-ն մերժեց վերջին առաջարկը. «Բարսելոնան» սպասում է, որ Նեյմարը ճնշում գործադրի փարիզցիների վրա, մինչդեռ «Ռեալն» արդեն սկսել է գործել ու բանակցություններ վարել:
Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, Նեյմարը խոսել է «Բարսելոնայի» առաջատարների հետ ու ասել, որ կատալոնացիների առաջարկն ամենևին բավարարող չէ: Այդ փաստը զայրացրել է «Բարսայի» ֆուտբոլիստներին, որոնք շատ են ցանկանում Նեյմարի վերադարձը: Նրանք կարծում են, որ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն բավարար ջանք չի գործադրում, որ 27-ամյա հարձակվողը վերադառնա: Նշվում է, որ ամենահիասթափված խաղացողն այս իրավիճակից Մեսին է, որը շատ է կարևորում Նեյմարի վերադարձն այս մրցաշրջանում հաջողություններ գրանցելու համար:
Нет комментариев