Նեյմարի ֆինանսական պահանջները «Բարսելոնային» և «Ռեալին» #barca
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը «Բարսելոնային» և «Ռեալին» հայտնել է իր ֆինանսական պահանջները՝ հաղորդում է AS-ը՝ վկայակոչելով Jugones հաղորդումը:
Համաձայն տեղեկության՝ 27-ամյա բրազիլացին ակնկալում է կնքել հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձի չափով: Նեյմարը ցանկանում է այսչափ աշխատավարձ ստանալ հարկումից հետո:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ավելի վաղ հայտարարել է, որ ցանկանում է լքել ֆրանսիական ակումբը
Нет комментариев