«Բարսելոնան» մոտ է «Յուվենտուսի» կիսապաշտպանի ձեռքբերմանը #barca
«Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը՝ հայտնում է TyC Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ուրուգվայցու տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբը 60 միլիոն եվրո է հատկացնելու:
Ընդ որում՝ «Յուվենտուսն» ստանալու է այդ գումարի միայն 30 միլիոնը, քանի որ ֆուտբոլիստի տրանսֆերի 50 տոկոսը պատկանում է «Բոկա Խունիորսին»:
2018-19 մրցաշրջանում Բենտանկուրը «Յուվեի» կազմում Ա Սերիայում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ
Нет комментариев