Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Մի քանի րոպե անդադար գրելուց հետո, նա կանչեց հսկիչին և խնդրեց նամակը պարտադիր փոխանցել մորը։ Նամակում գրված էր.
«Մայրի՛կ, եթե այս աշխարհում իսկապես արդարություն լիներ, մենք այսօր երկուսս էլ կրելու էինք այս ծանր պատիժը, ոչ թե միայն ես։ Դու նույնքան մեղավոր ես իմ կործանված կյանքի համար, որքան ես։
Հիշո՞ւմ ես, երբ առաջին անգամ հեծանիվ գողացա ու բերեցի տուն։ Դու չբարկացար, այլ օգնեցիր թաքցնել այն, որ հայրս չիմանա...
Հիշո՞ւմ ես, երբ հարևանի դրամապանակից փող գողացա, ու մենք միասին գնացինք այն ծախսելու...
Հիշո՞ւմ ես, թե ինչպես էիր կռվում հորս հետ, երբ նա փորձում էր պատժել ինձ քննության պատասխանները գողանալու ու ուսումնարանից վռնդվելու համար։ Դու միշտ պաշտպանում էիր իմ սխալները։
Մա՛մ, ես ընդամենը երեխա էի, հետո՝ կույր դեռահաս, իսկ հիմա դարձել եմ դաժան ու անդառնալի հանցանքներ գործած մեկը։ Ես այն ժամանակ ուղղվելու, այլ ոչ թե կույր պաշտպանության կարիք ունեի։ Բայց ես մեկ է՝ ներում եմ քեզ...
Շնորհակալ եմ, մայրիկ, որ ինձ կյանք տվեցիր, բայց նաև օգնեցիր այն կորցնել։ Քո որդու կյանքն ավարտվեց այս ճաղերի հետևում։
Խնդրում եմ, այս նամակը հասցրեք աշխարհի բոլոր ծնողներին։ Թող նրանք իմանան. նա, ով խնայում է պատիժն ու արդարացնում երեխայի սխալը, իրականում չի սիրում նրան։ Իսկական սերը երեխային ճիշտ ուղու վրա պահելն է։ Սովորեցրե՛ք ձեր երեխաներին ապրել արդար, որպեսզի հասուն տարիքում նրանք չպատժվեն կյանքի կողմից...

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев