Որ աշխարհի, որ ծայրում էլ քեզ փնտրես,
Ինձ կգտնես դու նորից։
Ինձ կգտնես հայացքներում այն այլոց,
Որ կողքերդ կպտտվեն հմայելու տենչանքով։
Դո՛ւ , կտենչաս իմ անհմայք պատկերին։
Մեղմ զեփյուռներ կփնտրես՝ սրտիդ հուրը մարելու,
Իսկ ես մրրիկ կդառնամ , հրից կրակ կստանամ։
Երբ աչքերդ կհառես ու կլռես մի վարկյան,
Այդ լռության շղարշում իմ կարոտը կցրես։
Ծխախոտի տուփի մեջ ցավդ խեղդել կփորձես,
Ծխախոտի ծուխ դարձած, ես շուրթերին կհանգչեմ։
#նիկաս

Комментарии 3