Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան անում է ամեն բան, որպեսզի ես չվերադառնամ հավաքական #Admin
Լոնդոնի «Արսենալի հարձակվող Պյեր-էմերիկ Օբամեյանգը Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրել է դիլետանտութան մեջ այն բանից հետո, երբ կազմակերպության նախագահն իր հորը նշանակել է հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ խնդիրներ ունեմ Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, ինչո՞ւ չեմ ցանկանում խաղալ հավաքականում:
Դուք հենց նոր արեցիք ամեն ինչ, որպեսզի ես այլևս այդտեղ չվերադառնամ:
Դուք ամբողջ աշխարհին հայտարարում եք, որ իմ հայրը դարձել է հավաքականի գլխավոր մարզիչ, բաց նրա հետ նույնիսկ բանակցություններ չեք վարել այդ թեմայով: Ֆեդերացիայի նախագահը նշել է իմ հոր անունը, բայց չի հետաքրքրվել նույնիսկ նրա առողջությամբ, չէ՞ որ նա հիվանդ է:
Որպեսզի ազատեմ ձեզ ավելորդ մամուլի ասուլիսից և տանջանքներից, ահա իմ հոր պատասխանը՝ ոչ , նա չի դառնա Գաբոնի հավաքականի գլխավոր մարզիչը:
Այն օրը, երբ Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան կդադարի դիլետանտություն դրսևորել, հավաքականը կկարողանա առաջ շարժվել և ցույց տալ ամենաբարձր արդյունքները»,- գրել է Օբամեյանգն Instagram-ի իր էջում:
Нет комментариев