Թուրինի «Յուվենտուսի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պյերոն քննադատել է իտալական ակումբի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուին, որը ներկա չէր եղել Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի լավագույնների պարգեւատրության արարողությանը:
«Ես հասկանում եմ Կրիշտիանուին, սակայն Մոդրիչն արժանի էր այդ մրցանակին: Նա անհավանական ինչ-որ բան արեց «Ռեալում» ու աշխարհի առաջնությունում: Ես նույնպես կզայրանայի Ռոնալդուի փոխարեն, սակայն պարգեւատրության արարողությանը չժամանելն ավելորդ էր»,- Դել Պյերոյի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Մադրիդի «Ռեալի» խորված կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ Ռոնալդուին բաժին էր հասել լավագույն հարձակվողի մրցանակը:
Нет комментариев