Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Գայլերի և մարդկային միմյանց առնչվող առաջին ոսկորներին վերագրում են մինչև 400 000 տարի, գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ շունը կարող է առաջացած լինել 135 000 տարի սրանից առաջ։[8] 2002-ին հրապարակված հետազոտությունն առաջարկում է նաև 40 000 տարի առաջ վարկածը։[9] Հնագիտական աղբյուրներով ամենահին շները եղել են Բելգիայում՝ Գոյեի քարանձավում (Goyet)՝ 31 700 տարի առաջ,[10], Սիբիրում՝ Ռազբոյնիչյա քարանձավում՝ 33 000 տարի առաջ,[11] Ֆրանսիայում՝ Շովեյի քարայրում (Chauvet)՝ երեխայի ու շնազգիի հետքեր 26 000 տարի առաջ։[12]
Իսրայելի հյուսիսում հայտնաբերվել են Նաթուֆյան ժամանակներում միասին թաղված երեխայի և գայլի կամ շան ձագի ոսկերներ՝ ստորին ծնոտ ու կարնասիալ (գիշատիչ) ատամներ, դրանք վկայում են 12 000 տարի առաջ ընտելացման մասին։[13] Դեռևս 1873-ին Շվեյցարիայում՝ Կեսլերլոխի քարայրում (Kesslerloch Cave) գտնված վերին ծնոտի մնացորդները 14 100- 14 600 տարվա են։ Սակայն շների և գայլերի ծնոտների նմանությունը միայն այն գայլերի հետ է, որոնք հանդիպում են Չինաստանում։[14]
Այսպես, ըստ արական Y քրոմոսոմի վերլուծության՝ ընտանի շունը ծագել է Չինաստանի հարավ-արևելքում։[9] Նույն ուղղվածությամբ՝ միտոքոնդրիալ ԴՆԹ-ի այլ հետազոտություն կոնկրետացրեց ծագման վայրը՝ Յանցզի գետից հարավ, ժամանակը՝ մոտ 16 300 տարի սրանից առաջ։[14] ՄԴՆԹ-ի վերլուծությանը հակադրվում է, դրան հաջորդած, այլ ուսումնասիրություն, ըստ որի ընտանի շան գենոմի առավելագույն համընկնումը նուկլեոտիդի մակարդակով Միջին Արևելքի գորշ գայլին է համապատասխանում, և հենց միջինարևելյան գայլի գենոմն է հետագայում առավելագույնը տարբերակվում։[15] Այս երկու տեսություններն էլ ունեն իրենց քննադատությունը։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев