Свернуть поиск
Правая колонка
Էմմա Գրիգորյան
Դրսում անձրև էր, հորդառատ անձրև
Մի փոքրիկ շնիկ անտուն ու անտեր
Կուչ եկած այգում մի ուռենու տակ,
Վնգստում էր մեղք ու անօգնական:
Այդ պահին հանկարծ կայծակ որոտաց
Փոքրիկ Վահիկը ահից սարսափած,
Բայց ուզեց տեսնել երկինքը ճաքված
Արագ մոտեցավ թաց պատուհանին:
Նա դրսում տեսավ խղճուկ շնիկին
Արցունքներ հոսեց կարմիր այտերին,
Ինչպե՜ս էր դողում շնիկը անճար,
Բայց ավաղ չուներ փոքրիկը հնար:
Մի պահ սթափվեց, մոռացավ վախը
Դուրս վազեց բոբիկ դեպի մոտ ծառը,
Գրկեց շնիկին մրսած ու թրջված
Արագ տուն վազեց շնիկին գրկած:
Տարավ լոգարան, ցնցուղը բացեց
Մրսած շնիկին արագ լողացրեց,
Փափլիկ սրբիչով ամուր փաթաթեց
Մանկան ջերմ սիրով շնիկին օգնեց:
……………………………………………………………
Այստեղ են ասել. (Խիղճը հաղթահարում է վախին:)

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев