Ռեալի ղեկավարությունում պահանջում են Լոպետեգիի հեռացումը.
Պերեսն այլ կարծիք ունի #Admin
Մադրիդի «Ռեալում» հակասական կարծիքներ ունեն գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի ապագայի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է «Express»-ը, «սերուցքայինների» ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ դժգոհ են իսպանացու ցույց տված արդյունքներից: Նրանք արդեն այսօր ցանկանում են հրաժարվել մարզչի ծառայություններից:
Այս հարցում, սակայն, այլ կարծիք ունի ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
Վերջինս, հանդիպում է ունեցել Լոպետեգիի հետ ու հայտնել, որ դեռևս վստահում է նրան ու չի պատրաստվում հեռացնել:
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը ՉԼ-ի երկրորդ տուրում պարտվել է ԲԿՄԱ-ին, իսկ ներքին առաջնության վերջին երկու խաղերում վաստակել է ընդամենը մեկ միավոր:
Нет комментариев