Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
ՔԵԶ ՈՉ ՈՔ ՈՉԻՆՉ ՊԱՐՏՔ ՉԷ... Ոչ-ոք չի ապրում քո փոխարեն, յուրաքանչյուր մարդ ապրում է իր համար և հանուն իր երջանկության: Եվ որքան շուտ հասկանաս սա, այնքան շուտ կհրաժարվես այն մտքից, որ ինչ-որ մեկը կարող է երջանկացնել քեզ...Եթե մարդիկ ինչ-որ բան են անում քեզ համար, ապա այն պատճառով, որ այդպես են ուզում, և ոչ թե որովհետև ինչ-որ մեկը ինչ-որ բան պարտք է քեզ: Դա նշանակում է, որ ոչ-ոք պարտավոր չէ հարգել քեզ, իսկ ոմանք նույնիսկ բարի էլ չեն լինի քո հանդեպ: Հենց որ դու հասկանաս, որ մարդիկ պարտավոր չեն բարի լինել քո հանդեպ, կսովորես խուսափել նրանցից, ովքեր կարող են ցավ պատճառել քեզ...Դու պետք է ձգտես ավելի լավը լինել միայն ինքդ քեզ համար, և այդ դեպքում ուրիշները կձգտեն դեպի քեզ: Երբ հասկանաս, որ շրջապատի հարգանքն ու սերը հարկավոր է վաստակել, դու երբեք չես ձգտի անհնարինին և հիասթափված չես լինի... Մարդիկ պարտավոր չեն քեզ հետ կիսվել իրենց զգացմունքներով և մտքերով, բայց եթե անում են դա, ուրեմն դու արժանացել ես դրան, ուստիև՝ իրավունք ունես հպարտանալ քո հանդեպ շրջապատի տածած սիրով ու հարգանքով, բայց գնահատի՛ր ունեցածդ, այլապես կարող ես ամեն ինչ միանգամից կորցնել:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев