Իբրահիմովիչը չի բացառում Քաթարում խաղալու տարբերակը
«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ում՝ փարիզյան ակումբի ղեկավարության հետ գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2016 թվականի հունիսին, չի բացառել, որ կարիերան կշարունակի Քաթարում:
-Այս իրավիճակն ինձ համար նորություն է: Պայմանագրիս ժամկետը լրանում է, և դա նոր փորձ է: Ես ազատ եմ, կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ: Հիմա կենտրոնացած եմ «Պարի Սեն Ժերմենում» ելույթներիս վրա: Պայմանագրիս ժամկետի լրանալուն 6 ամիս է մնացել, և ես ցանկանում եմ ինձ ամբողջովին նվիրել իմ թիմին:
Ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի և Քաթարի գործարարների հետ լավ հարաբերություններ ունեմ, բայց այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Եկեք պարզապես ասենք, որ Քաթարում խաղալը տարբերակներից մեկն է:
Այժմ ինձ լավ եմ զգում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես և վայելում եմ ֆուտբոլը: Տեսնենք, թե ինչ կլինի հետո,-Զլատանի խոսքը մեջբերված է «L'Equipe»-ից:
Комментарии 1