Свернуть поиск
Правая колонка
Երրորդ տեղում ընթացող «Ռեալին» մենք այլեւս ուշադրություն չենք դարձնում:Մարդիկ շատ են խոսում «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայության մասին, բայց մենք ուշադրություն չենք դարձնում երրորդ տեղում ընթացող թիմին, հայտարարել է կատալոնական թիմի պաշտպան Դանի Ալվեշը, փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալն» առաջատար «Բարսելոնային» զիջում է 16 միավոր:
«Մեր գլխավոր մրցակիցն այժմ «Աթլետիկոն» է: Մարդիկ շատ են խոսում «Բարսելոնա» - «Ռեալ» դիմակայության մասին, բայց մենք ուշադրություն չենք դարձնում երրորդ տեղում ընթացող թիմին: Մեր անմիջական հետապնդողն ավելի մեծ վտանգ է ներկայացնում: Եթե մենք լուրջ չընդունենք «Աթլետիկոյին», ապա նրանք կարող են մեզ տհաճ անակնկալ մատուցել»,- ասել է Ալվեշը:
«Աթլետիկոն» «Բարսելոնային» զիջում է 9 միավոր:

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев