Свернуть поиск
Правая колонка
Սյունիքի մարզի Շաքի գյուղում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած դեպքը վերջին օրերին հայկական տիրույթի ամենաքննարկվող թեմաներից է։ Սակայն հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվել է ոչ այնքան սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որքան Շաքիի խիզախ կինը:
Կնոջը պետք է հավուր պատշաճի գնահատենք։ Խոսքը միայն բարի խոսքերի ու սոցցանցային գովասանքի մասին չէ։ Նախ՝ պետությունը պարտավոր է ապահովել նրա լիարժեք բուժումն ու վերականգնումը, ինչպես նաև երեխաների հոգեբանական աջակցությունը։
Ապա՝ պետական կամ հանրային այնպիսի պարգևատրումը, որը հիշեցնի ամբողջ ազգին, թե ով է կանգնել վտանգի առաջին գծում։ Վերջապես՝ Շաքիի և մյուս սահմանամերձ գյուղերի բնակիչները պետք է ունենան անվտանգության իրական երաշխիքներ, ժամանակին ստացվող տեղեկատվություն և վստահություն, որ վտանգի մասին նախազգուշացումը չի մնա գրասենյակային դարակներում։
Ազգը կարիք ունի նմանների՝ մարդկանց, որոնք վտանգի պահին չեն փախչում և պաշտպանում են ամենաթանկը։ Իսկ այդպիսի մարդկանց հանդեպ երախտագիտությունը մեր պարտքն է։ https://bavnews.am/շաքիի-խիզախ-կինը-անի-ավետիսյան/

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев