Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
am-ում գործարկվեց AI-ով աշխատող որոնում. հայկական ավտոշուկայում առաջինը
Բետա տարբերակը արդեն հասանելի է կայքի բոլոր օգտատերերին
Auto.am-ը Հայաստանի ավտոմեքենաների վաճառքի առաջին հարթակներից մեկն է, որը հասանելի է 2003 թվականից և բազմիցս թարմացվել ու զարգացել է տարիների ընթացքում։ Հայկական շուկայում Auto.am-ը միշտ հանդես է եկել որպես նորարարությունների առաջամարտիկ, և ոլորտում առաջատար մնալն ու օգտատերերի համար կայքից օգտվելը հնարավորինս հարմարավետ ու օգտակար դարձնելը եղել են ընկերության հիմնական առաջնահերթությունները։
Հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիական զարգացումները՝ Auto.am-ը հետամուտ է AI (արհեստական բանականության) գործիքների ներդրմանը կայքում։ Առաջին քայլը որոնման բաժնում AI օգնականի ներառումն է, որն անհամեմատ հեշտացնում է մարդկային, բնական լեզվով ձևակերպված հարցումներով ճիշտ ավտոմեքենա գտնելը։
Ինչպե՞ս է աշխատում
Կայքի վերևում հայտնված «AI Mode» կոճակը բացում է AI օգնականի պատուհանը։ Օգտատերը գրում է, թե ինչ է փնտրում, օրինակ՝ «Փնտրում եմ Nissan Rogue 2021-2023, մաքսազերծված» և համակարգն անմիջապես ցուցադրում է համապատասխան հայտարարությունները։ AI օգնականն այժմ աշխատում է բետա, այսինքն՝ փորձնական ռեժիմով։ Որքան ակտիվ օգտագործվի, այնքան ավելի խելացի կդառնա AI օգնականը և մոտակա շաբաթներին համակարգի արդյունավետությունը կհասնի առավելագույն մակարդակի։
Համատեղ նախագիծ Turn.am-ի հետ
Այս նորարարությունն իրականություն է դարձել Auto.am-ի և Turn.am-ի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Ընկերությունները նախկինում արդեն հայտարարել էին իրենց համագործակցության մասին և սա հերթական հաջողված համատեղ ծրագիրն է։ Turn.am-ը հայկական ծառայությունների օնլայն շուկայի ամենադինամիկ և տեխնոլոգիապես նոր սերնդի հարթակն է, որը մաս է կազմում միջազգային ServiceOrca-ի և հայկական շուկայում առաջինն է ներդրել AI օգնական՝ օգտատերերին անհրաժեշտ ծառայությունն արագ գտնելու համար։ Կայքում արդեն գրանցված է 10,000-ից ավելի ծառայություն։
Ո՞րն է հաջորդ քայլը
Auto.am-ն այժմ ակտիվ փոփոխությունների փուլում է. շուտով օգտատերերին կներկայանա նոր մոտեցմամբ, ավելի հարմարավետ դիզայնով և AI գործիքների ընդլայնված փաթեթով։ Բոլոր թարմացումներն առայժմ հասանելի են վեբ տարբերակում, իսկ մոբայլ հավելվածում հայտնվելու են շուտով։ Auto.am մոբայլ հավելվածն արդեն հայ վարորդների ամենօրյա ուղեկիցն է, որն ունի 40,000-ից ավելի ներբեռնում Android և iOS հարթակներում։

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев