Свернуть поиск
Дополнительная колонка
Правая колонка
Խավարն է նորից անտառը պատել.
Փախչում էր գայլը՝ սարսափը սրտում,
Փորձում էր գազանից իր կյանքը փրկել,
Բայց գիտեր՝ չկա մարդուց փրկություն:
Հոսում էր արյունը նրա վերքերից,
Արցունքի կաթիլն էր սառել աչքերին,
Փակ էին աչքերը` նայող երկնքից,
Կենդանուց փախչող անմեղ էակին:
Իսկ այնտեղ՝ հեռվում , մի աղջիկ անմիտ,
Արդեն իր երրորդ աբորտն էր անում,
Ճչում էր մանուկը. «Մի’ արա, մայրիկ,
Ես էլ իմ կյանքն ապրել եմ ուզում»։
Իսկ սիրտն աղջկա քարացած ասես,
Չէր լսում կանչը կենդանի մանկան,
Ով կյանք էր խնդրում գարնան ծաղկի պես,
Սրտում պահելով իղձը մանկական:
-«Մի’ արա, մայրի’կ, ես կենդանի եմ,
Դաժան է մեռնել, երբ դեռ չես ծնվել,
Թո’ւյլ տուր այս կյանքի վայելքով սնվեմ,
Թո’ւյլ տուր քեզ՝ մայրի’կ, անսահման սիրել»:
Իսկ գայլն այդժամ արդեն ուժասպառ,
Իր վերջին շունչն էր հանձնում աշխարհին:
Մարդն էլ արնախում գազանի նման՝
Վրա էր հասնում հերթական զոհին:
Բայց նա հանգիստ էր, քանզի նա գիտեր,
Որ իր ձագերի համար է զոհվում,
Փախչեց, որ մարդիկ իրեն հոշոտեն,
Այդպես նա նրանց կյանք էր պարգևում:
Մարմինն անշունչ մաս-մաս էր լինում,
Գազանի ձեռքը ընկած անխնա,
Բայց հոգին գայլի երկինք էր հառնում,
Քանզի չարություն նրանում չկար:
Իսկ այդ վայրկյանին մեռնում էր հոգին,
Որ կյանքի ճիչով աշխարհ էր ուզում,
Իսկ մարդ անվանվող դաժան գազանին՝
Կենդանի մանկան բախտը չէր հուզում:
Մեռնում էր մանուկը մոր սրտին սեղմված,
Տալով իր ամբողջ սերը մայրիկին.
«Գուցե, դու այդպես իմ ցավը զգաս,
Երբ որ համբարձվի իմ անմեղ հոգին»։
Գուցե, սխալ է դերերը բաշխված,
Ինքներդ դատեք իմ այս խոսքերից,
Լավ է գա՞յլ լինել, թե՞ մարդ՝ մարդասպան,
Եվ ո՞վ է իրական գազանը մեզնից:
Աղվան Հարությունյան

Присоединяйтесь — мы покажем вам много интересного
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев