2. Պահպանում են հավասարակշռությունն իրենց շուրջ։ Աշխարհը չեն բաժանում սպիտակի ու սևի, բարու և չարի։ Գտնվում են այն ամենի մեջտեղում, ինչ կարելի է երկու մասի բաժանել։ Ստացվում է, որ այս մարդիկ ոչ չար են, ոչ բարի, ոչ փափուկ, ոչ կոշտ, ոչ ուժեղ, ոչ թույլ։ Նրանք կարողանում են ներքին հավասարակշռություն պահպանել։ Խելացի են, կարողանում են դատողություններ անել։ Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ խելամտությունը գերակայի զգացմունքներին։
1. Սա լիդերության թիվն է։ Այսպիսի մարդիկ պետք է կազմակերպիչներ և ղեկավարներ լինեն։ Նրանք բազմաթիվ ամբիցիաներ ունեն, հաճախ ագրեսիվ են և էգոիստ։ Հաճախ են կոնֆլիկտային իրավիճակներում հայտնվում, բայց նաև զուսպ են, զգացմունքային և անհամբեր։
6. Անկեղծ են, վստահելի, խաղաղասեր։ Նրանց կոչումը խաղաղությունը պահպանելն է, հոգ տանելը մարդկանց մասին, բարություն ու դրական լիցքեր բերել։ Այս մարդիկ հաճախ են երջանկություն գտնում ընտանիքում՝ երեխաների հետ, կամ էլ նրանց կողքին, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն։ Բարի են ու առատաձեռն։
5. Ակտիվ են, լի էներգիայով։ Նումերոլոգիայում 5 թիվը մեծ հաջողություն է նշանակում։ Կարևոր է միայն կյանքում զբաղվել այն ամենով, ինչ ուրախություն և հաճույք է պատճառում։ Հաջողությունը միշտ ուղեկցում է այս մարդկանց։ Այդ պատճառով էլ նրանք միշտ կարողանում են դուրս գալ ցանկացած վիճակից։
8. Գործարար են։ Հաջողակ են բիզնեսում, քաղաքականության մեջ, ռազմական և այլ ոլորտներում։ Ուժեղ բնավորություն ունեն, բարդ իրավիճակներում չեն դժգոհում։ Դժվարությունները հաղթահարելու և հեռանկարները տեսնելու կարողությունը նրանց թույլ է տալիս հաջողության հասնել։
5. Ակտիվ են, լի էներգիայով։ Նումերոլոգիայում 5 թիվը մեծ հաջողություն է նշանակում։ Կարևոր է միայն կյանքում զբաղվել այն ամենով, ինչ ուրախություն և հաճույք է պատճառում։ Հաջողությունը միշտ ուղեկցում է այս մարդկանց։ Այդ պատճառով էլ նրանք միշտ կարողանում են դուրս գալ ցանկացած վիճակից։
4. Ազնիվ են, վստահելի և աշխատասեր։ Ինքնուրույն են, անկախ։ Հարկավոր է բարձր նպատակներ ունենալ, հակառակ դեպքում այս թիվը կարող է միայն աղքատություն և խնդիրներ բերել։ Հարկավոր է ճիշտ ուղղություն հաղորդել կարողություններին ու հնարավորություններին։
Комментарии 127